Կաֆկայի՝ նախկինում չհրապարակված նամակները, ձեռագրերը և գծանկարներն արդեն Իսրայելի ազգային գրադարանի կայքում են
Իսրայելի ազգային գրադարանն իր կայքում տեղադրել է հրեական ծագմամբ գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկայի նախկինում չհրապարակված նամակների, ձեռագրերի և գծանկարների հավաքածուն:
artguide.com-ի հաղորդմամբ, արխիվը պարունակում է շուրջ 120 գծանկար և ավելի քան 200 նամակ Կաֆկայից` ուղղված իր ընկերոջը` Մաքս Բրոդին: Նամակները պահպանվել են ի շնորհիվ նրա, որ Բրոդի չի կատարել Կաֆկայի `դրանք ոչնչացնելու պահանջը: 1939 թվականին Բրոդը այդ փաստաթղթերը տեղափոխել է նացիստների կողմից գրավված Չեխոսլովակիայից Թել Ավիվ: 1968 թ. նրա մահից հետո երկարատև դատական գործընթացներ են տեղի ունեցել այդ փաստաթղթերն ունենալու իրավունքի համար:
Բրոդը դրանք կտակել էր Իսրայելի Ազգային գրադարանին, բայց նրա հարազատները դեմ էին նման որոշմանը: Երկար տարիներ ընթացող դատավարության արդյունքում գրադարանը կարողացել է ապացուցել փաստաթղթերի նկատմամբ իր իրավունքը: Բացի նկարներից և նամակներից, ժողովածուն ներառում է նաև գրողի տետրը, ճանապարհորդական օրագրերը, նրա ստեղծագործությունների նախագծերը և այլ փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները