Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
«Հենց հիմա պետք է պահանջել, որ ԱԺ երեք հանձնաժողովի համատեղ նիստին չներկայանալու համար ԱԳՆ-ից որևէ բացատրություն տան: Սա ավելի խորքային խոսում է այն բանի մասին, որ պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет»»,- Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության փաստին:
Նա հայտարարեց, որ ԱԺ երեք հանձնաժողովների կազմակերպած բյուջետային քննարկման նիստին չէր ներկայացել ԱԳ նախարարի որևէ տեղակալ, այլ մասնակցել էր միայն ֆինասական վարչության պետը և տհաճ վիճակում հայտնվել, քանի որ կոմպետենտ չի եղել պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
Միքայել Մելքումյանը Արարատ Միրզոյանին հորդորեց ԱԺ-ի նկատմամբ նման վերաբերմունքը չանտեսել:
«Ի՞նչ է նշանակում, որ հարց ենք տալիս՝ պատասխանում է, որ զբաղվածության պատճառով ԱԳ նախարարի որևէ տեղակալ չի ներկայացել, սա ի՞նչ բան է, մենք մեզ հարգում ենք, թե ոչ, վերջապես սա ինստիտուտ է, իսկ եթե պաշտոնական Երևանը բացակա է, ապա դրա մասին ասեք, մենք էլ իմանանք»,- հայտարարեց Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
- ԱԺ-ն կհաստատի կառուցվող բնակարանների նախնական վաճառքի դեպքում նրանց արժեքի 80 %-ը հարկելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին