Հայերը գաղթելու են հայերից․ Միքայել Մինասյան
19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ շարունակելով․
«20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարևելյան պատերազմներից, որ ապրեն:
1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:
1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:
2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:
2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:
Ափսոս էին տղերքը…
Հ.Գ.Երևանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:
Հ.Գ.Գ. Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին