
Պատիվ ունենք, ուժ ունենք, թիմ ունենք. «Պատիվ ունեմ» դաշինք
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը խոսում են ՀՀ անվտանգության մասին։
«Պետք է սկսենք վերադարձնել մարդկանց, որոնք մասնագետ են , որոնք հասկանում են ինչ է զորքը, որովհետև առանց զորքի անվտանգություն լինել չի կարող»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Արթուր Վանեցյանն էլ հավելել է․«Անվտանգային հարց չլուծելով, բանակը չվերականգնելով, սահմանների պաշտպանությունը չլուծելով մենք չենք կարող խոսել որևէ բանի մասին»։