Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 3-ին, հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։ Այս մասին տեղեկացնում է նախընտրական դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանգստանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։
«Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը»,- ասել է Ռ․ Քոչարյանը։
Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք
- Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում
- Ռոբերտ Քոչարյան. Երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում
- Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
- Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք