Պատգամավորը, որը մինչև ընտրվելն ուներ մի «Ջորի», հիմա տներ են հայտնվել իր մոտ, մեքենաներն են ճոխացել. Սոֆիա Հովսեփյան
«Պատգամավորը, որը մինչև ընտրվելն ուներ մի հատ «Ջորի», հիմա տներ են հայտնվել իր մոտ, մեքենաներն են ճոխացել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆիա Հովսեփյանը:
Նա հայտարարեց, որ 2018 թվականից հետո կարծում էր, թե կոռուպցիայի հարցերը լուծված կլինեին, սակայն միայն դրա ձևերը փոխվեց, իսկ կոռուպցիան չվերացավ:
Ներկայացնելով իր դեպքը՝ պատգամավորը հայտնեց, որ ընտրվելուց հետո իր մոտ միայն պարտքերն են ավելացել, որովհետև միայն աշխատավարձը չի բավարարում մարզեր այցելելու համար, և ավելորդ է խոսել մեքենաներ, տներ կամ հաստատություններ գնելու մասին:
Հովսեփյանը շեշտեց, որ երբ «Իմ քայլը» խմբակցությունում էր, այս հարցերն էլի բարձրաձայնում էր, որոնց չեն տրվել պատասխանններ:
Նա կարծիք հայտնեց, որ երբ մարդու ձեռքը սովոր է գողանալուն, ապա անընդհատ գողանալու է և այն ավելի ճոխացրած է անելու:
«Մենք փաստացի խոսում ենք, որ բանակը չի զինվել, որովհետև տարիներով կոռուպցիա է եղել, ես չեմ հերքում այդ հանգամանքը, բայց բանակը կրկին չի զինվում, որովհետև շարունակվում է կոռուպցիա տեղի ունենալ»,- հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը և նկատեց, որ զինվորն այսօր մնացել է բահերով կռվելու կարգավիճակում, այն դեպքում, երբ ամեն ինչ պետք է արվեր զինվորին ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ որոշմամբ կորոնավիրուսից մահացածներն այսուհետ կդիահերձվեն
- Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին