
Քարվաճառում ականի պայթյունից մահացած ադրբեջանցիների թիվը հասնել է 3-ի
Քարվաճառում ականի պայթյունի արդյունքում 3 ադրբեջանցի է մահացել, 4-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն:
ԻՆչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է մեքենա, որի մեջ եղել են լրագրողներ։
Մահացել է AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը, Մահարրամ Իբրահիմովը՝ «Ազերթաջ»-ի աշխատակիցը, շրջանի գործադիր իշխանության ներկայացուցչի տեղակալ Արիֆ Ալիևը: 4 մարդ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ և հոսպիտալացվել են։