ԱԺ որոշմամբ կորոնավիրուսից մահացածներն այսուհետ կդիահերձվեն
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող երկու առանձին օրենքների նախագծերը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և կից օերնքների փաթեթը, ինչպես նաև «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Վերջին օրինագծում սահմանվում է, որ այսուհետ կորոնավիրուսի հետևանքով մահացածները նույնպես կդիահերձվեն, ինչն արգելված էր մինչ այդ:
Ավարտելով արտահերթ նիստի օրակարգը՝ խորհրդարանն անցավ պատգամավորների նախաձեռնությամբ հրվարված հաջորդ արտահերթ նիստին, որի օրակարգում է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին