ԱՄՆ-ում մինչև հուլիս կկուտակվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի քանի հարյուր միլիոն չափաբաժնի ավելցուկ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել արդեն 170 միլիոն մարդ : Կյանքն աստիճանաբար մտնում է բնականոն հուն: Մինչև հուլիսի չորսին Անկախության օրը, այստեղ պատվաստված կլինի բնակչության յոթանասուն տոկոսը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ամերիկայում խնամք են մատուցում պատվաստման ժամանած ծնողների երեխաներին, անվճար տեղափոխում մարդկանց դեպի պատվաստման կետեր, պատվաստումները հասանելի դարձնում նույնիսկ վարսավիրանոցներում:
Այսօր, երբ պատվաստումների ընթացքն ԱՄՆ-ում շարունակվում է անխափան, մասնագետներն ասում են, որ մինչև հուլիս ամիսը ԱՄՆ-ում կկուտակվի մի քանի հարյուր միլիոն չափաբաժնի ավելցուկ: Հիմա ճնշումներ են բանեցվում վարչակազմի վրա, որ այն հայտարարի, թե երբ և ինչպես է բաշխելու այդ ավելցուկը:
Ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասել, որ հենվելու են հավասարության սկզբունքի վրա և գործողությունները համակարգելու են ՔՈՎԱՔՍ-ի հետ:
Հիշեցնենք, որ վերջինս ՄԱԿ-ի այն ծրագիրն է, որի նպատակը ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութերով ապահովելն է:
Ճապոնիայում հեռավար եղանակով անցկացված գագաթնաժողովի ժամանակ չորեքշաբթի օրը ապահովվեց ՔՈՎԱՔՍ-ի համար 2 միլիարդ 400 միլիոն դոլարի հատկացումներ, ինչը նախագծին հատկացվող գումարի չափը հասցնում է մոտ տասը միլիարդի:
Դրանից բացի, ԱՄՆ-ը ծրագրում է մեծ չափաբաժիններ ուղարկել նաև առանձին պետությունների: Այդ խնդրանքով դիմած պետությունների շարքում են Հարավային Կորեան, Բանգլադեշն ու Վիետնամը:
Սպիտակ տունն այս առնչությամբ որոշում դեռևս չի կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները