Հասարակություն 10:25 05/06/2021 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող  մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբին և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը սահմանի վրա դիմավորել են Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի եկեղեցականների հետ և ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդերեց Բորիս քահանա Գրիշինը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվել է Ստեփանակերտ, ուր այցելել է եղբայրական գերեզմանոց։ Հուշարձանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կառավարության անդամները։ Անմար կրակի առջև ծաղկեպսակ զետեղելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո Նորին Սրբությունը հոգևոր դասի հետ աղոթք է բարձրացրել առ Աստված արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայ քաջորդիների հոգիների հանգստության համար։ Երկրի ղեկավարության ուղեկցությամբ Հայոց Հայրապետն այցելել է նաև նահատակ զինվորականների շիրիմներին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք, որտեղ Նորին Սրբությանը դիմավորել են մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։

Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք է բարձրացվել հայցով, որ Ամենողորմ Աստված խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Արցախը և Իր անսահման ողորմածությունն ու Սուրբ Աջի պահպանությունը տարածյալ պահի արցախահայոց և համայն հայ ժողովրդի վրա։

Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա ժողովրդին։ 

«Սիրելիներ, հայրական սիրո ջերմագին զգացումներով ենք ուղևորվել դեպի ձեզ՝ առ մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներդ, տագնապալի օրերից հետո գոտեպնդվելու միմյանցով, զորանալու մեր Տիրոջ Խոսքով, Ով խոստանում է՝ ասելով. «Քանի որ պահեցիր Իմ համբերության խոսքը, Ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին…»։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս խոստումը, որ կոչում է մեզ համբերության և հավատարմության, պիտի օգնի առաջ ընթանալու և հառնած դժվարություններն ու նեղությունները, ցավն ու վիշտը հաղթահարելու։ Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։

Փորձության ու նեղության ժամին հատկապես առավել անհրաժեշտ է, որ մենք լինենք համախմբված, հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դարեր շարունակ մեր ժողովրդի արյուն քրտինքով սրբացած մեր հայրենիքին՝ անխախտ հավատով, որ Տերը մեզ հետ է նաև մեր փորձության ժամին և պարգևում է մեզ վեր հառնելու զորությունը։

Դուք, Արցախի քաջազուն զավակներ, այսօր արի հոգով ու հաստատակամ կանգնած եք մնում հայրենի հողին, որի յուրաքանչյուր թիզը վկան է մեր պատմության, քրիստոնեական մեր ինքնության, մեր ստեղծարար կյանքի և խաղաղության ու արդարության մեր ազնիվ ձգտումների։ Արցախը, որ նվիրական մասն է մեր բնօրրան հայրենիքի, բնօրրան է նաև քրիստոնեության», - ասել է Հայոց Հովվապետը՝ նշելով, որ Արցախում են քարոզել Սուրբ Թադեոս առաքյալի Դադի և Եղիշա աշակերտները,  Արցախում է քրիստոնեության լույսը տարածել և ծաղկուն տարիքում նահատակվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Սուրբ Գրիգորիս Հայրապետը, Արցախում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցներից մեկը, Արցախում են հազարավոր մեր սուրբ նահատակների մասունքները և նրանց վրա բարձրացած վանքերն ու եկեղեցիները։

«Այսօր սրբազան այս հողի վրա ձեր ներկայությունը, սիրելիներ, դժվարությունները հաղթահարելու ձեր հանձնառությունն ու նախանձախնդրությունը ոգեշնչում են համայն մեր ժողովրդին աշխարհի բոլոր կողմերում։ Արցախը, այո, շարունակում է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը և շարունակում է միավորել մեր ժողովրդին ազգային իղձերի շուրջ։

Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», - ընդգծել է Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։ Նորին Սրբությունը նշել է, որ, միասնաբար տոկալով ու համբերելով նեղություններին, հանձն առնելով զոհողություններ, անվերապահ նվիրումով և հանձնառություններով պիտի արժանի լինենք մեր խիզախ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին՝ պաշտպանելով Արցախ և Հայաստան մեր հայրենիքը։

Վեհափառ Հայրապետը Աստծո շնորհները, օրհնությունն ու պահպանությունը մաղթել է արցախցիներին՝ Ամարասի նվիրական սրբավայրում հայցելով բարեխոսությունը Սուրբ Գրիգորիս Հայրապետի և աղոթելով, որ Աստված երկնային բարձունքներում խաղաղության մեջ հանգչեցնի հոգիները հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների, ապաքինություն պարգևի վիրավորներին, շուտափույթ դարձ՝ գերիներին և անհայտ կորածներին, մխիթարություն՝ հարազատներ կորցրած ընտանիքներին։

Նորին Սրբությունը հայցել է, որ Աստված օրհնի մեր ժողովրդի ջանքերը հանուն հայրենիքի և հանուն ազգային մեր իղձերի իրագործման:

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոնարհումն է բերել Ս․ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացել Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվել է դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է ունեցել համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}