Բրազիլացի ֆուտբոլիստները հրաժարվել են մասնակցել Ամերիկայի գավաթին
Բրազիլիայի հավաքականը որոշել է հրաժարվել Ամերիկայի գավաթի խաղարկությունից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է AS-ը:
Ըստ թերթի՝ ազգային հավաքականի խաղացողները դժգոհ էին Ամերիկայի գավաթի խաղարկությունը իրենց երկիր տեղափոխվելու որոշումից: Ազգային հավաքականի վետերանները Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռոջերիո Կաբոկլոյի հետ հանդիպմանը իրենց դժգոհությունն են հայտնել մրցաշարի հետաձգման փաստի և դրա մասին լրատվամիջոցներից իմանալու համար:
Ֆուտբոլիստները պաշտոնյայի հետ քննարկել են գավաթին մասնակցելուց հրաժարվելու կամ ամբողջ մրցաշարը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:
Երկխոսության արդյունքում խաղացողները որոշել են չմասնակցել մրցաշարին: Բացի այդ, բրազիլացիները կհամոզեն այլ հավաքականների խաղացողներին այս տարի կազմակերպված կերպով ընդդիմանալ Ամերիկայի գավաթի անցկացմանը:
Կոլումբիան և Արգենտինան պետք է ընդունեին Ամերիկայի գավաթը: Մայիսին CONMEBOL-ը Կոլումբիային զրկեց մրցաշարը անցկացնելու իրավունքից՝ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքների պատճառով: Ամսվա վերջին կազմակերպությունը հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Արգենտինան նույնպես չի կարողանա հանդիպումներ անցկացնել:
Մրցումները Բրազիլիայում տեղի են ունենալու հունիսի 13-ից հուլիսի 10-ը: Առաջին հանդիպմանը տանտերերը պետք է հանդիպեն երկրի մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող «Գարինչի» մարզադաշտում Վենեսուելայի ազգային թիմի հետ: Այս ստադիոնում կանցկացվի նաև կիսաեզրափակիչ խաղերից մեկը և երրորդ տեղի համար հանդիպումը: 1/2 եզրափակչի երկրորդ խաղը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյի «Նիլթոն Սանտոս» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան