Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի մեծ հանքավայր
Թուրքական «Fatih» հորատման նավը Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր հանքավայր՝ 135 միլիարդ խմ ծավալով: Hurriyet-ում հրապարկված Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքական Fatih նավը հայտնաբերել է 135 միլիարդ խմ ծավալով բնական գազի նոր հանքավայր Սև ծովի Սաքարիա տեղամասի Ամասրա-1 հորատանցքում», -ասել է Էրդողանը Ֆիլիոս նավահանգստի բացման արարողությանը:
Նա հայտարարել է, որ Սև ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված պաշարների ընդհանուր ծավալը այժմ կազմում է 540 միլիարդ խմ:
2020-ի ամռանը Fatih հորատող նավը Սև ծովում հայտնաբերել էր գազի մեծ հանքավայր: Այն ժամանակ Էրդողանը հայտնեց, որ օֆշորային հանքավայրում ապացուցված գազի պաշարների ծավալը 405 միլիարդ խմ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա