Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին
Հունիսի 26, 27-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմասնակցի Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։
Բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի։ Դերերում` Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Դավիթ Հակոբյան, Ալլա Սահակյան, Գագիկ Մադոյան, Արմինե Անդրեասյան, Նարեկ Բաղդասարյան, Սերգեյ Թովմասյան, Մարիա Սեյրանյան, Ստեփան Ղամբարյան։
«Ամպագոռգոռ հայրենասիրությունը, հաճախ, հօդս է ցնդում, երբ բախվում է մարդու անձնական շահերին:
Սուտ և իրական ազգասիրության, անձնական շահի ու դավաճանության մասին նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ՝ ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով»,-նշված է թատրոնի կողմից ներկայացված ներկայացման անոնսում: