«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի իջևանյան հանդիպումը անցել է հարթ և խաղաղ
«Հրապարակ» թերթը գրում է.
«2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջևանի մշակույթի տան դահլիճում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր ակտիվի հետ։ Չնայած մտահոգություններին, թե սադրիչները կխափանեն հանդիպումը, ամեն ինչ անցել է խաղաղ մթնոլորտում։
Դահլիճը մոտ 350 հոգանոց է, սակայն ոտքի վրա կանգնած մարդիկ են եղել։ Քաղաքային իշխանությունը դահլիճը տրամադրել է ավագանու որոշմամբ՝ ժամը 20 հազար դրամով, վարձակալել են 4 ժամով։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատահել, որ Փաշինյանի համերկրացիները չեն հարամել նրա ոխերիմ հակառակորդի հանդիպումը։ Մեր աղբյուրը բացատրեց. «Դուխ չունեին, նախապես զգուշացրել էինք, որ մի թեթև քայլ, ու Նիկոլին Երևանում խայտառակելու ենք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան