ՆԱՍԱ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներայի հետախուզման հեռանկարները
ՆԱՍԱ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներայի հետախուզման հետագա ծրագրերը: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը:
«Մենք փայլուն մտքեր փոխանակեցինք «Վեներա-D»-ի ուսումնասիրման համար համատեղ նպատակներ սահմանելու վերաբերյալ, և ողջունում ենք մեր փորձագետների միջև ծրագրի քննարկումները շարունակելու հնարավորության ստեղծումը»,- ասել է նա:
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՆԱՍԱ-ն աշխատանքներ էր տանում մոլորակների հետախուզության, հատկապես Վեներայի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածքների հայտնաբերման ուղղությամբ։
«Մինչև այս տասնամյակի վերջ Վեներա կատարվելիք երկու նոր առաքելությունների մասին հայտարարությամբ մենք ուրախ ենք արձանագրել, որ սկսում ենք մոլորակի հետախուզման նոր դարաշրջան, որում ունենք ընդհանուր հետաքրքրություն»,- ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա