Կութ գյուղի հովվի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները. Իշխան Սաղաթելյան
- Քաղաքացիներն առաջարկում են Գեղարքունիքում գտնվող Փաշինյանին փոխանակել գերեվարված զինծառայողների հետ
- Ադրբեջանցիների կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են՝ ուղղված Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ. ՄԻՊ
- ՊՆ-ն հաստատում է՝ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերում եղել են կրակոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին