Ռուս զինվորականները օգնություն են հասցրել Սիրիայի քրիստոնեական եկեղեցուն
Սիրիայում ՌԴ Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքի քրիստոնեական համայնքին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Կենտրոնի ներկայացուցիչը:
«Մենք տրամադրեցինք 280 հատ մարդասիրական պարագաներ: Հավաքածուի կազմը ստանդարտ է՝ ալյուր, բրինձ, շաքար, թեյ, խտացրած կաթ: Բոլոր բնակիչները գոհ էին»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Բրեդուչևը:
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ներկա են գտնվել նաև տեղի քրիստոնեական եկեղեցում անցկացվող պատարագին, իսկ եկեղեցում գտնվող մանկական նվագախումբը երաժշտական ծրագիր է ներկայացրել CPVS -ի ներկայացուցիչների համար:
Ինչպես նշել է տեղի վանահայր Աբդուհաս Մուսա Աբդալան, տեղի բնակիչները շատ երախտապարտ են, որ տարածաշրջանում ներկա են Ռուսաստանի ռազմական ուժերի անձնակազմերը: «Մենք աղոթում ենք զոհված յուրաքանչյուր ռուս զինվորի համար: Մենք մեր խորին երախտագիտությունն ու սերն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը»,- հավելել է նա:
«Այսօր մենք մեր ռուս ընկերների հետ միասին անցկացրեցինք աղոթքի ծառայություն: Մենք տեսանք, որ ռուս ընկերները շատ ուղղամիտ են, նրանք շատ ուրախացրեցին մեր երեխաներին, և մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այցելության համար, մենք միշտ ուրախ ենք նման հանդիպումների համրա և ցանկանում են, որ դրանք կրկնվեն»,-աս ել է եկեղեցու այցելու Ֆաթիմա ալ-Զուլհիյան:
Հասեկ նահանգի մայրաքաղաքը՝ Ղամիշլին, համարվում է երկրի քրիստոնեական կենտրոններից մեկը: Պատերազմից առաջ քաղաքի քրիստոնյա բնակչության թիվը հասնում էր շուրջ 40 հազար մարդու, նրանց կեսից ավելին սիրիական ուղղափառ եկեղեցու ծխականներ էին:
Ռազմական գործողությունների սկսվելուն պես քրիստոնյաների գրեթե կեսը ստիպված էին լքել Ղամիշլին: Հիմա նրանք հետզհետե վերադառնում են իրենց քաղաքը: Այն հնարավոր դարձավ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական անձնակազմի ներկայության շնորհիվ, որոնք անվտանգության երաշխավորներ են:
Կարգավորման գործընթացի սկզբից ի վեր պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը իրականացրել է 2.895 մարդասիրական միջոցառում: Հումանիտար բեռի ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 5 հազար տոննա: