Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպել է Գարեգին Երկրորդին
Արցախի Հանրապետությունում «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։
«Կասկած չունեմ, որ այս մեծ աղետից վերհառնելու ենք:
Մեր եկեղեցու, մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված:
Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:
Աստված պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լավ գործերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Վանեցյանն ու հրապարակել լուսանկար։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով նախ մեկնել է Սյունիքի մարզ, ապա Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք համերաշխություն, կայունություն, կանխատեսելիություն ենք բերելու մեր երկրին. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Միասին մենք հաղթելու ենք պարտվածի հոգեբանությանը
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան