Ինչպես են զոհվածների դիակներն ու մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան. «Լույսի ճրագ»
«Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես են զոհվածների մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան:
Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել էր. «Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմիններն ուազիկից: Դա էլ հո ձեր շենքի տեսախցիկների նկարածն է»։
«Մայրեր, ցավներդ տանեմ, ինձ ներեք, բայց սրանք, իրոք, չափներն անցել են։ Մեզ մեղադրում են ամենաաներելի մեղքի մեջ, փող ենք վերցրել, որ մեր երեխաներին տանենք, գցենք պադվալ։ Հլը սրանց մտածելակերպը։
Ներողություն՝ տեսանյութում ծնողներից մի քանիսը հայհոյում են։
Սա վերջը չէ, էլի սխալ արտահայտություն, թեմա, էլի վիդեոներ են հայտնվելու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Ա. Ղուկասյանը։
Նա նաև անդրադառնում է երեկ Երևանի Սարյան փողոցում անցկացված Գինու փառատոնին ու դրա մասնակիցներին.
«Մեկ-մեկ որ հավաքվում ենք կառավարության կամ ՊՆ-ի շենքի մոտ, մի քանի անգամ դիմել եմ՝ ազգ, ժողովուրդ, եկեք մեր կողքը, լուրջ խնդիր է, քաղաքականություն չէ, մեր երեխաների հարցն է։ ...
Այսօր մարդկանց տուն սուգ է մտնում, դուք ուրախանում, պարում եք։ Ապրեք շատ։ Այսինքն, ցավը ձեր տուն չի մտե՞լ։ Եթե այսպես շարունակեցիք ձեզ պահել, մարդկանց դժբախտության պահերը, սուգը չհարգեցիք, գնաք պարեք, ուրախանաք, գինովնաք... Ճիշտ են ասում՝ յարեն տիրոջն է ցավեցնում։ Ձեզ ինչ՝ փորներդ կուշտ լինի, տակներդ չոր»։
Ուշքի եկեք»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին. ՔԿ
- Զոհվածների դիակները ծայրահեղ նեխման, ներքին օրգանների բացակայության, որդերի թրթուրներով պատված վիճակում էին. դատաբժշկական փորձագետ
- Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Զոհվածների դիակները սառնարաններում են, իսկ իշխանությունը թրքասիրություն է քարոզում. Կարինե Նալչաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան