Ծխախոտի արտադրությունը 25.4%-ով նվազել է
2021 թվականի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 25.4%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 4 մլն 828.3 հազար հատ սիգարետ, սիգարներ, ծխագլանակներ, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 6 մլն 471.9 հազար հատ։
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 10.7%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա