Շվեդիա-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կլինեն սպիտակ մարզաշապիկով
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:
Այսօրվա խաղում Շվեդիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա դեղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով։ Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։
Հայաստանի ազգային հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզումը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից. Կամո Հովհաննիսյան
- Խոակին Կապառոս․ Գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից, խաղադաշտում նրանց վարքագծից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները