Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում. ՊՆ
«Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով»,- այս մասին նշված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ։
ՊՆ-ի հաղորդմամբ, մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։
Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Զինված ադրբեջանցիներն իջնում են Վերին Շորժայի արոտավայրերը, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով. ՄԻՊ
- Արավուսում զինված ադրբեջանցիները հարվածել և ձիուց վայր են գցել հովիվին, հափշտակել նրա բջջային հեռախոսը. ՄԻՊ
- Այս փաստերը պետք է հաշվի առնել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին