ՀՀ սահմանախախտ ադրբեջանցիների կողմից գերեվարած հայ զինծառայողներին այցելել են Կարմիր խաչից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները արդեն տեսակցել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,- Panorama.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված գերեվարված մյուս անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են մայիսի վերջին։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան