Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է վերականգնվեն. Սերժ Սարգսյան
«Իշխանափոխությունից հետո մեր առաջին խնդիրը պետք է լինի կառավարության կառուցվածքի վերանայումը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ նվազագույնը երեք նախարարություններ պետք է վերականգնվեն՝ մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի։
Ինչ վերաբերում է անվտանգությանը, թե ինչ պետք է անել, Սերժ Սարգսյանն ասել է. «Առաջինը պետք է փոխենք այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են՝ պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, պետք է սկսենք մի կողմից վերադարձնել մարդկանց, ովքեր մասնագետ են, հասկանում են՝ ինչ է զորքը, քանի որ առանց զորքի անվտանգություն լինել չի կարող, հետո կամաց-կամաց բարեփոխումներ, վստահություն մեր դաշնակիցների հետ, որպեսզի մեզ օժանդակեն, իսկ մենք առանց ռազմատեխնիկական օժանդակության չենք կարողանալու մեր բանակը վերականգնել և ապագայում մարտունակ դառնալ»,- հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք համերաշխություն, կայունություն, կանխատեսելիություն ենք բերելու մեր երկրին. Արթուր Վանեցյան
- Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյան
- Պատիվ ունենք, ուժ ունենք, թիմ ունենք. «Պատիվ ունեմ» դաշինք
- Արթուր Վանեցյան. Միասին մենք հաղթելու ենք պարտվածի հոգեբանությանը
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան