Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Արցախի Հանրապետությունում արդեն մի քանի օր է կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Հունիսի 4-ին կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8032 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք: Կատարվել է 25 484 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- 17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
- 15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
- 14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
- 12.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան