Իրանի հետ կապված ուժերը ԱԹՍ-ով հարվածել են Իրաքում ամերիկյան ռազմակայանին
Իրանին առնչվող զինյալ խմբավորումները վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բազմաթիվ հարվածներ են հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմական բազաներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը նման հրապարակում է արել «The New York Times»-ը:
Ըստ ԱՄՆ պաշտոնատար անձանց շրջանում պարբերականի ունեցած աղբյուրների, «վերջին երկու ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ այս կազմավորումները օգտագործել են ականներ կրող փոքր անօդաչու թռչող սարքեր, որոնք հետախուզում և հարվածում են թիրախներին:
Հարձակումներն իրականացվում են գիշերը: Թիրախները իրաքյան հենակետերն են, դրանց թվում՝ ԿՀՎ-ի և ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից օգտագործվողները:
Պարբերականի հրապարակման համաձայն, Իրանը, որը երկար տարիներ թուլացել է կոշտ տնտեսական պատժամիջոցներից, Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող զինված կազմավորումներին օգտագործում է ԱՄՆ-ի և այլ պետությունների վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի համաձայնվեն մեղմել 2015 թվականից մտցված այդ սահմանափակումները: «Իրաքի և Ամերիկայի պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը ԱԹՍ-ների հարվածներով փորձում է նվազագույնի հասցնել կորուստները, որոնք կարող են լինել ԱՄՆ պատասխան գործողությունների ժամանակ»,-ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես նշվում է նյութում, այդ հարվածների թիրախները անգարներն են, որտեղ տեղակայված են ամերիկյան զինուժի ռազմական միջոցները, ներառյալ անօդաչու թռչող սարքերը: Իրանի հետ կապված ռազմական կազմավորումնեն այս կերպ փորձում են Իրաքում կրճատել Միացյալ Նահանգների հետախուզական ներուժը:
Ըստ աղբյուրների, Իրաքում ԱՄՆ-ի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները արդյունավետ չեն պայթուցիկներով բեռնված ԱԹՍ-ների դեմ, քանի որ դրանք շատ ցածր են թռչում:
Հարձակումներից մեկը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Հարված էր հասցվել Էնգիլ քաղաքի տարածքում գտնվող անգարին, որն օգտագործում է ԱՄՆ ԿՀՎ-ն: Ոչ ոք չի տուժել, բայց Պենտագոնը և Սպիտակ տունը մտահոգված են «հարձակումների ընդլայնումից»: Եվս երկու նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել մայիսի սկզբին: Այդ դեպքերում նույնպես ոչ ոք չէր տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան