Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել
Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կազմակերպել են նպատակային մարդասիրական օգնության առաքում ներքին բռնագաղաթածների և բազմանդամ ընտանիքների համար: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր տրամադրվել է նպատակային մարդասիրական օգնություն: Մենք այս պարագաների կարիք ունեցող երեք ընտանիքի խոհանոցային հավաքածուներ և սնունդ ենք մատակարարել: Վերոհիշյալ ընտանիքները երեկ մեզ մոտ՝ Քաղաքացիների ընդունելության կենտրոն էին եկել»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ, այս շաբաթ ավելի քան 150 ընտանիք նպատակային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ և կոշիկ՝ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշիներ, գազայրիչներ, խոհանոցային պարագաներ, սննդի հավաքածուներ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական տուփեր:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում
- Ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերում
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Խաղաղապահները 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին