Ամերիաբանկը որդեգրել է թվայնացման էկոհոմակարգային մոդելը. Արտյոմ Շամցյան
Այսօր «Renderforest» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Reinvent» մեկօրյա միջոցառումը, որի ժամանակ զեկույցով հանդես եկան ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի և դիզայնի ոլորտների 40 առաջատար փորձագետներ: Միջոցառմանը ներկա էին 800-ից ավելի մասնակից։
Ամերիաբանկից «Թվային ճարտարապետությունը` որպես փոխակերպման խթան» խորագրով զեկույցով հանդես եկավ բանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Վերջինս ներկայացրեց թվայնացման առանցքն ու հիմնական տարրերը, դրա դերը կազմակերպության ներսում՝ որպես փոփոխությունների կատալիզատոր:
Արտյոմ Շամցյանը նկատեց, որ այս տեխնոլոգիական գործիքը թույլ է տալիս անընդհատ փորձարկել նորը և ապահովել տվյալների հասանելիությունը:
Բանախոսը ներկայացրեց, թե ինչպե՞ս է թվային ճարտարապետությունը Հայաստանի առաջատար բանկերից մեկում՝ Ամերիաբանկում օգնում ապահովել թվային վերափոխմանը:
Պատախանելով լրագրողների հարցերին Շամցյանը նկատեց, որ միջոցառման անվանումը՝ Reinvent-ը լիովին համապատասխանում է Ամերիաբանկում ընթացող գործընթացներին և կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումը աշխատակիցներին համապատասխան կարողություններով ապահովելու հետևողական միջոցառումներ է իրականացնում:
Նրա խոսքով՝ որպեսզի բանկերն ամբողջովին անցնեն թվային ճարտարապետության, պետք է համապատասխան ամբողջական ծրագրային ապահովում լինի, ինչն էլ կնպաստի, որ բանկային բոլոր ծառայությունները համակարգային ձևով թվայնացված համակարգում գործեն:
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը հայտնեց, որ իրենց բանկը որդեգրել է թվայնացման էկոհամակարգային՝ ամբողջական անցման գործընթաց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան