Նման ցուցանիշներ ՀՀ-ում եղել են 90-ականների սկզբին, սա արդեն կոչվում է փախուստ. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպել են Սևանի թիմակիցների հետ։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։ Նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։ Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ։
«Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչու՞ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ և իր վրա զգում է վտանգը, որովհետև թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։ Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, ասաց․ «Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որևէ թեմա չունենք»։
Վահե Հակոբյանն, իր հերթին, ընգծել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից և հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է․ Ռոբերտ Քոչարյան
- Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ
- Ռոբերտ Քոչարյան. Հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք
- Վահե Հակոբյան. Անհրաժեշտ է այս պահին կասեցնել համայնքների խոշորացման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան