Կրթություն, գիտություն 10:02 05/06/2021 Հայաստան

Արամ Պապոյան. Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «ICO Galileo Galilei Award» պատվավոր մրցանակի դափնեկիր Արամ Պապոյանի հետ հարցազրույցում Panorama.am-ը խոսել է Հայաստանում գիտության խնդիրների, դրանց օր առաջ լուծման անհրաժեշտության մասին։

Panorama.am- Պարոն Պապոյան, Դուք համարում եք, որ Հայաստանի ռազմավարական զարգացման համար կարևոր առաջնահերթությունը գիտությունն  է։

Արամ Պապոյան- Մի քիչ այլ կերպ ասեմ, գիտության առաջնահերթություն լինելը բխում է մեր ռազմավարական կարիքներից։  Ես գտնում եմ, որ երկրի համար կարևոր է տեխնոլոգիական զարգացումը, իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ գիտությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն։

Panorama.am - Կա՞ այդ գիտակցումը հասարակության, իշխանության մոտ։

Արամ Պապոյան - Կարծում եմ՝ արդեն ձևավորվում է։ Պետական օղակների կողմից գիտակցելուց ոչ պակաս կարևոր է, որ հասարակությունն էլ դա ընկալի։ Մենք պետք է հասկանանք, եթե ցանկանում ենք, որ մեր երկիրը զարգանա, պետք է ավելացված արժեք ստեղծենք, իսկ Հայաստանի նման երկրի համար, պարզ է, խոսքը բարձր տեխնոլոգիական զարգացման մասին է, ոչ թե տուրզմի, հանքարդյունաբերության, բանկային համակարգի։

Մեր երկրի համար ամենանպատակահարմար տարբերակը մարդկային ռեսուրսի օգտագործումն է, ինչը նշանակում է, որ բարձր ինտելեկտի ներդրումով պետք է կարողանանք ստեղծել ավելացված արժեք։ Եթե մենք ընդունում ենք սա, նշանակում է, որ պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որի հիմքում գիտությունն է։

Panorama.am - Հայաստանում գիտության կրիտիկական վիճակի, հայաստանցի գիտնականի կերպարի նեկայացման, դրա կարևորման մասին ավելի հաճախ սկսեց խոսվել վերջերս։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այդ վիճակը հաղթահարելու համար։

Արամ Պապոյան - Տեսեք, երբ ասում ենք կրիտիկական վիճակ, ապա դա համեմատություն է։ Երբ նայում ենք օբյեկտիվ ցուցանիշները, ապա մենք ատոմային ֆիզիկայի ոլորտում ռեյտինգավորման արդյունքում աշխարհում շատ բարձր տեղ ունենք՝ 56-րդ ենք։ Այսօր մենք բավականին ուժեղ գիտություն ունենք, հարցն այն  է, որ այդ սանդղակում աստիճանաբար իջնում ենք։ Այսինքն, կրիտիկական է այն միտումը, որ ամեն տարի գնում է դեպի անկում։

Գիտության կործանումից հետո նոր բան ստեղծելը շատ դժվար կլինի, այդ ճանապարհն անցել են տարբեր երկրներ, օրինակ Ղազախստանը։ Այնտեղ փակեցին գրեթե բոլոր գիտական ինստիտուտները, ահավոր մեծ ներդրումներով հետո վերականգնեցին։ Բայց Հայաստանը նման «շռայլություն» անել ի վիճակի չէ, դրա համար անհապաղ միջոցառումներ են պետք, որ այդ դինամիկան դառնա դրական։

Մի քանի բան է պետք անել. նախ պետք է ոլորտը գրավիչ դարձել երիտասարդների համար, այսօր երիտասարդները, պրակտիկ նկատառումներից ելնելով, իմանալով գիտության ոլորտում գումարային առումով ինչ ակնկալիքներ կան, նախընտրում են գնալ արդյունաբերական կամ ՏՏ ոլորտ, որտեղ բարձր է վարձատրությունը։ Երիտասարդները պետք է իմանան, որ ողջ կյանքը կարող են ապահոված լինել, եթե աշխատեն գիտության մեջ։ Պետք է բարձրանա գիտնականի ու գիտական կազմակերպությունների վարկանիշը։

Հաջորդ ասպեկտը ծրագրայինն է, երբ գիտնականների ներկայացրած ծրագրերը, դրանց արդյունավետությունը պետք է գնահատվեն, բազային աշխատանքից բացի գիտաշխատողները զբաղվեն նաև առանձին ծրագրերով։

Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից։ Հիմա մրցույթային ծրագրեր գիտնականներն իրենք են առաջարկում, դրանք փորձաքննություն են անցնում, ապա ֆինանսավորվում են կամ ոչ։ Պետությունն իր զարգացման ռազմավարությունից բխող առաջնահերթությունների շրջանակում պետք է տա պետական պատվեր։

Panorama.am - Դուք խոսեցիք գիտաչափական բարձր տվյալներից, բայց դրանք, իմ կարծիքով, հիմնականում պայմանավորված են անհատների կատարած աշխատանքներով։ Օրինակ, Դուք 2015-ին արժանացել եք Գալիլեի միջազգային մրցանակի, Ձեզ մրցանակը հանձել է անձամբ Ճապոնիայի կայսրը՝ գիտության կարևորության մասին ուղերձ հղելով։

Արամ Պապոյան - Գիտե՞ք, գիտությունն այսօր ու երկու դար առաջ, շատ տարբեր է։ Անհատի ներդրումն այն ժամանակ ավելի ընդգծված էր։ Հիմա հաջողություններն ու գնահատականներն ավելի շատ կոլեկտիվ աշխատանքի արգասիք են։ Այսօր մեկ մարդու համար շատ դժվար է գիտական արդյունքների հասնել, այն երկարատև թիմային աշխատանքի արդյունք է։ Գիտությանը պետք է նայել որպես միջազգային երևույթ, շատ բան արվում է միջազգային ծրագրերի շրջանակում։

Համաձայն եմ, պետության կողմից խրախուսում չկա։ Մյուս կողմից էլ այսօր հասարակության մեջ բլոգեր, դերասան, երգիչ, լրագրող լինելն ավելի է կարևորվում, քան գիտնական լինելը։ Պետք է վերանայվի այս մոտեցումը՝ ելնելով մեր երկրի զարգացման ռազամավարական ծրագրից, որը մենք պետք է վերջին հաշվով ունենանք։ Մյուս կողմից գիտնականը կարող է տալ գիտական արդյունք, որը մեր երկրին շոշափելի բան տա, բայց կիրառական մշակումների փուլում մենք կորցրել ենք ինժեներներին, ճարտարագետներին։ Մի խոսքով, այստեղ շատ խնդիրներ կան, կրթության մեջ էլ պետական պատվերը պետք է լինի մտածված ու թիրախավորված։

Օրինակ, ես չգիտեմ մեզ այդքան տնտեսագետներ, քաղաքագետներ պե՞տք են, թե՞ ավելի շատ ճարտարապետների, էլեկտրոնիկայի մասնագետների կարիք ունենք։ Եթե ունենք ռազմավարություն, որտեղ ամեն ինչ համակարգված է, շատ արագ կարող ենք բարեփոխումներ անել։ Հենց դա է պետության դերը, պետք է մանրամասն վերլուծություն ու դրանից բխող ռազմավարություն, իսկ դրանից հետո մնացածն օրակարգային, պլանային հարցեր են։

Ինչ վերաբերում է իմ ստացած մրցանակին։ Տեսեք, եթե օրինակ մի ֆուտբոլիստ հասնում է  հաջողության, բոլորն իմանում են այդ մասին։ Գիտնականների մոտ այդպես չէ։ Ես չէի ասի, որ իմ մրցանակը եզակի դեպք է։ Եթե ֆուտբոլում մի Մխիթարյանն է, որի անունն անընդհատ հոլովվում է, գիտության մեջ Մխիթարյանները շատ շատ են, աշխարհում մեր գիտնականներին ավելի շատ են ճանաչում, քան մեր երկրում։ Երևի պատճառն այն է, որ գիտությունը գրավիչ չէ հասարակության համար, մասամբ էլ դա գիտնականի թերացումն է, քանի որ նրա համար շատ բարդ է հանրամատչելի կերպով ներկայացնել, թե ինչո՞վ է ինքը զբաղվում, ինչո՞ւ է կարևոր իր աշխատանքը։

Այստեղ էլ համակարգված քայլեր են պետք, որպեսզի մարդիկ հասկանան, որ գիտնականները ոչ թե բյուջեի գումարները փոշիացնողներ են, այլ նորմալ հատկացումների դեպքում շոշափելի արժեք պարգևող մարդիկ։ Եթե նայենք վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ այն երկրները, որոնք ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին ներդնում են գիտության մեջ, տեխնոլոգիական առումով զարգացած են։

Հայաստանը մի կողմից փոքր երկիր է, մյուս կողմից էլ թերֆինանսավորված գիտություն ունի, բայց մենք գտել ենք հարթակներ, որտեղ միջազգային մակարդակով առայժմ ուժեղ ենք ու մրցակցային առավելություններ ունենք։

Panorama.am- Ո՞ր հարթակներում են ուժեղ հայաստանցի գիտնակնները։

Արամ Պապոյան- Ես կարող եմ մեր ինստիտուտի օրինակը բերել, լույսի փոխազդեցությունը նյութի հետ օգտագործվում է արտաքին դաշտեր կամ ազդեցություններ գրանցելու համար։ Մենք այդ առումով կարողացել ենք ստեղծել նանոմետրական չափի բջիջներ, որը որակապես փոխել է իրավիճակը։ Արդեն 20 տարի նման բջիջներ միայն մեր ինստիտուտում են մշակում, աշխարհը մեզ հետ հաշվի է նստում, այդ տեխնոլոգիան որևէ այլ տեղ չկա։ Դա մեզ նաև գրավիչ է դարձնում համագործակցության համար։

Գիտնականի գործը չէ իր մշակումը կիրառության հասցնելը, դրա համար կան հատուկ մարդիկ, որոնք զբաղվում են պայմանագրերի ու այլ հարցերով, բայց մեզ մոտ դա էլ չկա։ Մենք դա անում ենք մեր ուժերով, ինչը մեծ արդյունք տալ չի կարող։ Դրա համար պետք է կրթությունն էլ փոփոխվի, լավ ֆիզիկոսը պետք է իմանա նաև, թե ինչ բան է մենեջմենթը, մտավոր սեփականությունը, շուկան, ինչպե՞ս գրել գիտական հոդված և այլն։

Panorama.am - «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներն էլ միշտ նշում են կիրառական հետազոտությունների գրեթե բացակայության մասին՝ որպես պատճառ նշելով սարքավորումների ձեռք բերման դժվարությունները, դրանց թանկ լինելը։ Դուք էլ նշել եք, որ «Գնումների մասին» օրենքը սարքավորումների ձեռք բերման համար խնդիրներ է առաջացնում։

Արամ Պապոյան - Այո, օրենքները, դրանց հաճախ փոփոխումը խանգարում են դինամիզմին։ Գիտական աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ սարքավարումները մենք հիմնականում պատվիրում ենք Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից։ «Գնումների մասին» օրենքը պարտադրում է, որ աճուրդի մասին հայտարարությունը, դրա համար ներկայացվող պայմանագրերն ու փաստաթղթերը լինեն հայերեն։ Ստացվում է, որ արտասահմանցի գործընկերները դրանից դուրս են մնում, հետևաբար կարիք ունեն միջնորդ կազմակերպության, ստացվում է՝ մի օղակ էլ է ավելանում, ինչի հետևանքով սարքավորումը թանկ է ստացվում։

Հաջորդը, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկան է, սարքի ձեռքբերման համար կանխավճարը վճարվում է ամբողջությամբ, իսկ մեր օրենքն ասում է՝ կանխավճարն առավելագույնը կարող է լինել 25 տոկոս, միջազգային ոչ մի կազմակերպություն չի ցանկանում նման պայամաններով մեզ հետ աշխատել։ Ենթադրենք մենք մի սարք ենք պատվիրում, որը կառուցվելու է մի քանի ամիս։ Միջնորդ կազմակերպությունը պետք է տա այդ գումարը, իրենք էլ վարկ են վերցնում, տոկասադրույք վճարում, հետևաբար, սարքավորումը էլի թանկ է հասնում մեզ։ Ես հասկանում եմ, այս օրենքի կարգավորումներն արվել են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բայց իրականում բերում է միջոցների անարդյունավետ ծախսի, երբեմն էլ հանգեցնում է այն բանին, որ չենք կարողանում սարքավորում ձեռք բերել, թղթաբանության մասին էլ չեմ խոսում։

Սա արդարացված է մանկապարտեզների համար, օրինակ, որոնք ամեն ամիս, մատակարարից նույն չափով սնունդն են գնում։ Բայց քանի որ մենք ամեն անգամ պատվիրում ենք տարբեր բաներ տարբեր երկրներից օրենքն առաջացնում է խնդիրներ ու դժվարություններ։ Օրինակ մի վառարան էինք պատվիրել Չինաստանից, մինչև օրս խնդիրներ ունենք մաքսային մարմինների հետ։ Եթե նույնիսկ մենք սարքը ձեռք ենք բերում ոչ պետական միջոցներով, օրինակ, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում, կրկին պետք է առաջնորդվենք այդ օրենքով ու բախվել այդ խնդիրներին։

Տեսեք, օրինակ մեզ պետք է գնել մի ֆլեշկա, քանի օր դա համարվում է համակարգչային մաս, ենթակա է տենդերով գնման, պետք է  կազմվի հանձնման-ընդունման ակտ։

Մեր ինստիտուտի տարածքը շատ մեծ է, ենթադրենք հոսանքագծի վրա վթար է լինում, լարը վնասվել է, պետք է գա մի կազմակերպություն, նախագիծ կազմի, հետո տենդեր հայտարարվի, դրան մասնակցեն ընկերություններ, արդյունքում մենք մոտ մեկ ամիս կմնանք առանց հոսանքի։ Այդ քաշքշուկից խուսափելու համար շատ անգամ մենք մեր գրպանից ենք վճարում խնդիրն արագ վերացնելու համար։ Գիտական գրեթե բոլոր հաստատությունները նման խնդրի հանդիպում են։
Սա համալիր խնդիր է, բոլոր հարցերը պետք է լուծվեն ծրագրով ու միմյանց ներդաշնակ։

Մեր կառավարությունները միշտ առաջնորդվել են իրավիճակային լուծումներով, բայց գրագետ մոտեցումն այն է, եթե երկարատև կտրվածքով մենք ցանկանում ենք ունենալ զարգացած պետություն, պետք է ունենանք ռազմավարություն, օրենսդրական դաշտի կայունություն, ինչը նաև գրավիչ է օտարերկրյա գործընկերների համար։ Մեկ-մեկ նույնիսկ մտքովս անցնում է, որ օրենսդիրներին խնդրենք, գումար տանք, որ որևէ բան չփոխեն։ Վատ է, լավ է, բայց կայունություն է պետք։
Ես համոզված եմ, որ մեր երկիրը զարգացման ուրիշ այլընտրանք չունի, պետք է գիտություն ու տեխնոլոգիաներ։ 

Panorama.am- Շնորհակալ եմ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}