Միացեք «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով նախաձեռնությանը. Էդգար Ղազարյան
«Ես գտնվում եմ հայտնի «Զանգեր» կոչվող համալիրի մոտ, որը խորհրդանշական իմաստ ունի և այստեղից սկսում է Սյունյաց աշխարհը։ Այս ուղիղ եթերի իմաստն այն է, որ այս խորհրդանշական վայրից նախընտրական քարոզարշավից ընդամենը 2 օր առաջ ուզում եմ հայտարարել մի մասնավոր նախաձեռնության մասին, որը, կարծում եմ, պետք է ճակատագրական լինի մեր ժողովրդի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նշում է, որ նախաձեռնությունը կոչվում է «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» և խոսքը վերաբերում է հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, ինչը պետք է բացառել.
«2018 թվականին նա, խաբելով մարդկանց, օգտագործելով նրանց ազնիվ հույզերը, ապրումները, լավ, բարեկեցիկ, ապահով կյանքի հեռանկարը, զավթել է իշխանությունը և այն օգտագործել վատագույն ձևով՝ հայ ժողովրդին իր պատմության մեջ պարգևելով ամենամեծ չարիքը. հազարավոր երիտասարդների կորուստներ, հայրենազրկում, երկու անկախ պետականության փաստացի կործանում, և հիմա նա շարունակում է իր հանցավոր գործունեությունը, նորից ցանկանում է խաբեությամբ տիրանալ ժողովրդի օրինական իշխանությանը, այդ իշխանությունը ծառայեցնել մեր թշնամուն»։
Էդգար Ղազարյանի խոսքով, քարոշարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց Նիկոլ Փաշինյանը պաշտոնական դիրքը չարաշահելով և պետական ռեսուրսները օգտագործելով՝ սկսել է նախընտրական քարոզարշավը:
«Միացեք «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով նախաձեռնությանը։ Սա տարերային շարժում է, որը որևէ մեկի կողմից, նաև իմ կողմից, չի ղեկավարվելու։ Խնդիրը այն է, որ ոչ միայն մենք չքվեարկենք այդ թշնամու և նրա թշնամական խմբակի օգտին, այլև յուրաքանչյուրս աշխատանք տանենք մեր շրջապատում, որպեսզի թշնամին Հայաստանում ստանա զրո ձայն, մեր ժողովրդի ամենամեծ դավաճանը ստանա զրո ձայն։ Յուրաքնաչյուր մեկ քվե Փաշինյանի և ղեկավարած թշնամական խմբի օգտին հայ ժողովրդի ամոթն է, հայ ժողովրդի պատվազրկումն է։
Սյունյաց ողջույն դավաճան և խաբեբա սրիկային»,- ասում Էդգար Ղազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան