Արթուր Վանեցյանի Արցախյան այցի աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան ուղերձները. Խաչիկ Գալստյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի Արցախ կատարած այցին.
«Արթուր Վանեցյանի Արցախյան այցի աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան ուղերձները
«ՊԱՏԻՎ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն Արցախում է։ Արցախում է այն ժամանակ, երբ բոլորը կարծես մոռացել են Արցախի գոյության մասին, երբ Երևանում ամբոխը ինքնամոռաց գինարբուքների մեջ է, երբ Հայաստանում դեռ իշխանության ղեկին գտնվողների համար Արցախը ընդամենը բեռ էր, որից գրեթե ազատվել են։ Գրեթե…
Բայց Վանեցյանն Արցախում է, ճանապարհին փորձառու հետախույզի նման տնտղում է Արցախը Հայաստանին կապող ճանապարհները, Սյունյաց աշխարհի կածաններն ու արահետները։ Ու հենց Սյունիքի դարպասների մոտ ձևակերպում է իր առաջին ուղերձը.«Սա Հայոց միջնաբերդի դարպասն է. սյունյաց ոգու, կրթության ու աշխատանքի, թշնամու սարսափի դռներն են սրանք: Ոչ մի ախտ երբեք չի տարածվել Սյունիքում, այս մեկն էլ կպարտվի»։
Սա հստակ ուղերձ է թշնամի Ադրբեջանին, աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին և իհարկե, Հայաստանի դավաճան վարչախմբին։ Հայ ժողովուրդը չի համակերպվելու Արցախի այսօրվա կարգավիճակի հետ, չի հանդուրժելու Սյունյաց աշխարհ ներխուժած ազերիական ելուզակների ներկայությունը։ Հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքն ու հասնելու է իր նվիրական երազանքներին, որում Արցախն ունի իր ուրույն տեղը։
Դրա համար է Վանեցյանն Արցախում։ Որ ցույց տա աշխարհին, որ Արցախի հարցի էջը մեզ համար փակված չէ, որ իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրն ու համայն հայության համատեղ ներուժն ուղղվելու է Արցախյան հակամարտության հայանպաստ ու արդարացի լուծմանը։ Ինչպես Վանեցյանն է ձևակերպում. «Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը»: Մայր Հայաստանին։
Այդ գերակա նպատակին հասնելու համար պետք է պարտադիր ստանալ հոգևոր լիցքեր, ստանալ Հայոց Հայրապետի օրհնությունը, ով նույնպես այս օրերին հայրապետական այցով Արցախում է։
Այո, իսկապես Արցախյան հողը բացառիկ մոգական ուժ ունի, Արցախյան հողը Սրբազան հող է, Արցախյան հողը հայկական Երուսաղեմ է, Արցախում է որոշվում հայոց պետականության ներկան և ապագան։
Ու այդ ապագան մերն է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր. Վանեցյան
- Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպել է Գարեգին Երկրորդին
- Մենք համերաշխություն, կայունություն, կանխատեսելիություն ենք բերելու մեր երկրին. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Միասին մենք հաղթելու ենք պարտվածի հոգեբանությանը
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան