Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից. Կամո Հովհաննիսյան
«Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից, հանդիպումից հետո: Բնականաբար, ոչ մի նորություն, ոչ մի նոր բան չեմ կարող ասել»,- Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ, արդյո՞ք ձեր հետ կապ հաստատել են և ինչ հեռանկար ունեք ապագայի վերաբերյալ:
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանելով հարցին, թե Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին, արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ, ասել է.
«Այո, թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն էր, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները