Սպիտակում «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը գրում է.
«Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին
Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։
Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը և հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։
Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։
Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։
Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետևեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները և հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։
Հաղթանակին բան չմնաց...»։