«Հրապարակ». «Վեդի ալկո»-ի Մանվել Ղազարյանը ընտրություններին կմասնակցի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով
«Հրապարակ» թերթը գրում է.
««Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր համերկրացի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 7-րդ համարն է։ Ուշագրավ է, որ ԿԸՀ ներկայացված նրա տվյալներում բացակայում է զբաղմունքը, և նշված չէ, որ նա սեփականատեր է։
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին և թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Մանվել Ղազարյանը հեղափոխությունից հետո փորձեց կրկին վերադառնալ քաղաքականություն՝ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքով, բայց դաշինքը չհաղթահարեց շեմը։
Հիմա ամենից շատ իշխանությունն է շահագրգռված, որ Արամ Սարգսյանի ուժը մտնի խորհրդարան՝ կոալիցիա կազմելու ակնկալիքով պայմանավորված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում