Ամոթի ու խայտառակության պատմությունը. Միքայել Մինասյան
«Ավելի քան 20 օր Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամական զորքերի կողմից։ Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքերը։ Մեր զինվորականներին ծաղրում են։ Մեր զինվորներին սպանում և առևանգում են։ Այս ամենը, ընդգծում եմ, տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- Թելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Գրառման մեջ նաև նշված է. «Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարն այդ ընթացքում խեղկատակություն է անում նախընտրական հանդիպումների ժամանակ։ Սրանք հստակ նախանշված առաջնահերթություններ են՝ սպառնալիքներն ու ծամածռություններն օկուպացիայից ավելի կարևոր են։
Ընդդիմության նկատմամբ բացահայտ ագրեսիան ավելի կարևոր է, քան առևանգված զինծառայողները։ Արդյունաբերական մասշտաբների հասնող ամբոխի ստրկամտությունն ավելի կարևոր է, քան սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խախտումները։
Տեսեք և մի մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայերը գաղթելու են հայերից․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան․ «Վեց բան կա, որ Տերն ատում է, նույնիսկ յոթը․․․»
- Միքայել Մինասյան. Սա վերջն է։ Ե՛վ պետության, և՛ հասարակության
- Միայն մարդասպանին է պետք թաքցնել իր զոհի մարմինը․ Միքայել Մինասյան
- Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք․ Միքայել Մինասյան
- Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով․ Միքայել Մինասյան