Հ1-ի կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների բանավեճը խտրական սկզբունքով է պլանավորվում. Նորիկյան
«Արդար Հայաաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, որը գլխավորում է նաև կուսակցության ընտրական ցուցակը, չի բացառում, որ կբոյկոտեն Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների մանակցությամբ «Հայաստանն ընտրում է» հաղորդումը` նկատի ունենալով, որ ակնհայտ խտրական ու անարդար սկզբունքով է պլանավորվում այն: Այս մասին նա գրառում է արել՝ մաիաժամանակ հայտնելով, որ առաջիկա ժամերի ընթացքում «Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը.
«Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։
Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։
Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։
Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։
Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։
Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։
Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին։
Հարակից հրապարակումներ`
- Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
- «Փաստ». «Երբեք պետք չէ բանավիճել հիմարի հետ, որը կարող է քեզ իջեցնել իր մակարդակին
- Նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավիճի հողեր հանձնող անձի հետ. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները