Ռոբերտ Քոչարյան. Պատերազմի ընթացքում սուր զգացինք՝ ինչ է նշանակում ռազմաարդյունաբերության բացակայությունը
«Երբ օդային տարածքը փակ էր, Վրաստանինն ընդհանրապես պատերազմի ողջ ընթացքում, Պարսկաստանինը՝ առաջին երեք շաբաթը, սուր զգացինք՝ ինչ է նշանակում ռազմաարդյունաբերության բացակայությունը»,- ՊՆ, ոստիկանության, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, փոքր երկիր ենք, չենք կարող բոլոր ճյուղերում նման բան ունենալ, բայց 2-3 ժամանակակից տեխնոլոգիական ուղղություններ վերցնել, նաև պետական մասնակցությամբ լուրջ մակարդակի հասցնել, կարող ենք անել։
«Այն փաստը, որ կարող է փոքր պետությունը լուրջ ռազմաարդյունաբերական գործարաններ ունենալ, Իսրայելը ցույց տվեց։
Սկզբից ծախսատար է լինում, բայց եթե ճիշտ է կազմակերպվում, սկսում է երկրին նաև լուրջ գումարներ բերել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նման ցուցանիշներ ՀՀ-ում եղել են 90-ականների սկզբին, սա արդեն կոչվում է փախուստ. Ռոբերտ Քոչարյան
- Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ
- Ռոբերտ Քոչարյան. Հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք
- Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում
- Ռոբերտ Քոչարյան. Երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում
- Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ