Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնել Գալստյանների ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազում երկրպագուներին և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործընկերներին:
Նախագահը բարձր է գնահատել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման ու տարածման գործում Վիլեն Գալստյանի անցած բեղմնավոր ուղին, որը նշանավորվել է բազում ձեռքբերումներով:
Հարակից հրապարակումներ`
- Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին
- Մահացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը