Փաշինյանը չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս. Աբրահամյան
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը բանակցություններից է խոսում, Արցախից, հակամարտությունից։ Տեսնես ի՞նչ երեսով, ի՞նչ բարոյական մղումներով, ինչպե՞ս։
Մի մարդ, ում համառ ջանքերով, տապալումներով երկիրը պատերազմի մեջ ներքաշվեց, Արցախի 75%-ը հանձնվեց, ադրբեջանցիներն արդեն խլել են Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք սահմանային հատվածներ, իսկ մեր 5 հազար ընկերներ, հայրենակիցներ նահատակվել են, դեռ խոսում է։
Մեր զինծառայողներին՝ մեր իսկ տարածքում գալիս ու գերեվարում է, իսկ սա խոսում ու խոսում է։
Սա չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս։
Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։
Ու սա դեռ խոսում է»։
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանում կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները. Արտակ Զաքարյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին