Եթե կարողանա բժշկից տեղեկանք ներկայացնել՝ հոգեկան առողջության հետ խնդիր չունի, կքննարկենք բանավեճի հարցը․ Սաղաթելյան
«Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնել, որ ինքը հոգեկան առողջության հետ խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարց»,- «Հայաստան> դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասում է դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է՝ ցանկացած անձ, երբ որ գնում է վարորդական իրավունք ստանալու, իրենից հոգեկան առողջության մասին տեղեկանք են պահանջում մի մեքենայի ղեկ վստահելու համար։
«Մենք մի ամբողջ երկրի ղեկ վստահել ենք մի մարդու, որի նկատմամբ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն ունի հիմնավոր կասկածներ իր հոգեկան առողջության հետ կապված»,- ասում է Իշխան Սաղաթելյանը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքում է Ի. Սաղաթելյանին. «Ի դեպ, Իշխան Սաղաթելյանի փոխարեն շատ զգուշությամբ կխոսեի հոգեկան առողջության մասին, քանի որ հունիսի 20-ից հետո կարող է դա առիթ լինել պատասխանատվությունից խուսափելու առումով»։
Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է. «Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով։ Բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսող մարդը տղամարդկության հետ որևէ առնչություն ունի»։
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հ1-ի կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների բանավեճը խտրական սկզբունքով է պլանավորվում. Նորիկյան
- Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
- Նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավիճի հողեր հանձնող անձի հետ. Արամ Վարդևանյան
- Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները