Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն են իրականացվում Ջրականում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:
Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
- 03.05.2021. Հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի շրջանում
- Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- Զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Իշխանաձորում
- 23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
- 23.04.2021.Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- 20.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն շարունակվում են Հադրութում
- 14.04.2021. Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն