Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան. Ռոբերտ Քոչարյան
«Մենք հրապարակել ենք ծրագիր, ներկայացրել ենք մեր թիմի գրեթե բոլոր անդամներին։ Մենք ունենք գիտելիքներ, ունենք կառավարման հմտություն, ապացուցել ենք դա ոչ հեռավոր անցյալում և պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել հիմա այս դժվարին պահին»,- այս մասին Երևան Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով դաշինքի ուղերձը։
Վերջին օրերին տարբեր համայքներում և մարզերում դաշինքի հանդիպումներից հետո նախագահն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատն են հուզում բնակչությանը։
«Այսօր մարդկանց հուզող հարցերը կարող եմ բաժանել 3 խմբի․ երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության հարց. այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում: Տնտեսական վիճակի վատթարացում՝ գործազրկության և աղքատության աճ, ահռելի չափերի հասնող միգրացիա և հասարակության բևեռվածություն՝ բնակչության ներսում էգեներացված թշնամություն, ինչը մարդկանց մոտ անորոշության և անհանգստության զգացում է առաջացնում: Սա էլ, իր հերթին, բերում է դեպրեսիայի և դրդում արտագաղթի։ Այս մարտահրավերները ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետև հենց ինքն է դրանց աղբյուրը։
Ժողովուրդը կանգնած է կարևոր հարցի առջև․ քաղաքական ո՞ր թիմն է ի վիճակի այդ հարցերը լուծել։ Այդ թիմը հենց մեր թիմն է՝ «Հայաստան» դաշինքը», - ընդգծել է նախագահը։
«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա ավելացրել է, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են․ «Չեմ զարմանա, որ ասեն, որ 8-րդ դասարանում 2 անգամ դասից փախել եմ»։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողացել է մարմնավորել միանգամից մի քանի հեքիաթների հերոսների․ ինքը և՛ ձախորդ Փանոսն է, և՛ անբան Հուռին, և՛ քաջ Նազարը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հիմա մեղադրում են այն ուժերը, որոնք իրենք են հենց Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից
- Եթե կարողանա բժշկից տեղեկանք ներկայացնել՝ հոգեկան առողջության հետ խնդիր չունի, կքննարկենք բանավեճի հարցը․ Սաղաթելյան
- Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Պատերազմի ընթացքում սուր զգացինք՝ ինչ է նշանակում ռազմաարդյունաբերության բացակայությունը
- Նման ցուցանիշներ ՀՀ-ում եղել են 90-ականների սկզբին, սա արդեն կոչվում է փախուստ. Ռոբերտ Քոչարյան
- Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի
- Ռոբերտ Քոչարյան. Հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք
- Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում
- Ռոբերտ Քոչարյան. Երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում
- Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան