Տիգրան Աբրահամյան. Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը, որ երեկ է վերադարձել Արցախից, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գիտեմ, շատերիս համար անչափ դժվար է դարձել Արցախ գնալը։ Հատկապես Տեղ գյուղից Արցախ մուտք գործելիս Աղավնոյով, Բերձորով, Բերդաձորով, Լիսագորով, Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում։
Դեռ չեմ խոսում Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների հոգեվիճակի, ապրումների մասին։
Պատերազմից հետո արդեն 6-րդ այցս էր Արցախ, սակայն զգացողություններս գրեթե նույնն էին, սակայն յուրաքանչյուր հայ, այս օրհասական շրջափուլում պետք է ունենա ներքին պարտավորվածություն՝ մշտապես այցելել այնպես, ինչպես նախկինում և մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդկանց կողքին լինել։
Աջակցել, սատարել ինչով կարող է կամ ուղղակի բարեկամություն և ընկերություն անել։
Պատկերացրեք այն արցախցու հոգեվիճակը, ով արթնանում, աշխատանքի գնում-գալիս և պարկում է քնելու նույն պատկերը աչքի առաջ ունենալով՝ թշնամին քթների տակ ունենալով։
Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն Ամարասում է
- Արթուր Վանեցյանի Արցախյան այցի աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան ուղերձները. Խաչիկ Գալստյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
- Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր. Վանեցյան
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան