Արման Մուսինյան. Ոչ պատերազմից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո այս կառավարությունն ունակ չեղավ որևէ խելամիտ որոշում կայացնել
«Եթե Հայաստանում մենք չձեռնարկենք մի շարք հրատապ քայլեր, ապա մեր ձեռքերը կապված են լինելու մեր ծրագրի անվտանգության միջոցառումներն իրականացնելու հարցում»,-հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Արման Մուսինյանը։
Նրա խոսքով, երկրում առաջնահերթ է պետական համակարգի կառավարելիության աահովումը։
«Ցավոք, գործող իշխանության քայլերի շնորհիվ մենք ունենք կազմալուծված պետական համակարգ, որի մի մասն է կազմում նաև ուժային, անվտանգային համակարգը։ Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խեամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք իրականացնել։ Թեև պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ թե նախապատերազմյան, թե պատերազմական, թե հետպատերազմյան շրջանում այս կառավարությունն այդպես էլ ունակ չեղավ մի խելամիտ որոշում կայացնել»,-ասաց նա։
Մուսինյանը խիստ կարևորեց նաև ներքաղաքական կայունությունն ու հասարակության շրջանում համերաշխության ծիլեր գցելը։
«Դա կլինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար աշխարհի, հարևանների, հակառակորդների, բարեկամների և չարակամների հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,-նշեց նա։
ՀԱԿ ընտական ցուցակը՝ այստեղ։