«Քաղաքացիական պայմանագիր»-ը խախտում է կատարել. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
Կենտրոնից հայտնում են, որ, մասնավորապես, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։
ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրվել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան