Իրանում նախագահական ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 59 միլիոնը
Իրանի ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իրանում ընտրողների ընդհանուր թիվը 59 միլիոն 310 հազար 307 է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սեյեդ Էսմայիլ Մուսավին հավելել է, որ երկրի ողջ տարածքում հունիսի 18-ին կայանալիք ընտրությունների համար նախատեսվել է ավելի քան 72 հազար ընտրատեղամաս:
Որոշ քաղաքներում խորհուրդների էլեկտրոնային ընտրությունների անցկացման մասին Մուսավին ասել է.«Երկրի 24 նահանգներում, բացառությամբ Թեհրանի, ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով: Հետևաբար, այս նահանգային կենտրոններում մենք թուղթ և սովորական քվեատուփեր չեն օգտագործելու, բայց ունենալու ենք էլեկտրոնային քվեատուփեր: Յուրաքանչյուր թեկնածուի ծածկագիրը մուտքագրելով՝ մարդիկ կարող են քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա