Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
«Գնում ենք ընտրությունների, սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում»,-ՀԱԿ ընտրական ցուցակի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը։
Վկայակոչելով իր կանխազգացումը՝ Տեր-Պետրոսյանն ասաց, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։
«Տեսնում ենք, կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության։ Երկու կողմն էլ տիրապետությում է հսյակաան ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իշխանության հասնելու համար։
ՀՀ առաջին նախագահի խոսքով, նման դաժան պարտությունից հետո պետք էր սթափվել, լրջանալ։
Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ եթե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը համաձայնեին իր առաջարկին, ապա իրավիճակն արագ լուծում կստանար, Փաշինյան երևույթը կվերանար, տեխնոկրատների կառավարությունն էլ մեկ-երկու տարում կշտկեն իրավիճակը։
«Հրաշալի լուծում էր, միակ փրկությունը սա էր»,-ասաց նա՝ նշելով, որ հիմա լինելու է ճակատամարտ ռեսուրսների, թիմակիցների, լինելու են ընտրախախտումներ, միջադեպեր, որոնք կարող են անկառավարելի դառնալ։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է մերժել Փաշինյանի՝ իրեն ուղղված բանավեճի հրավերը, Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ինքնասպանություն լինել։ Դա ես չեմ ասում, ինքն է ասել։ Ասել է 2009 թվականին, առաջին նախագահը շատ վատ, ահավոր խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Մուսինյան. Ոչ պատերազմից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո այս կառավարությունն ունակ չեղավ որևէ խելամիտ որոշում կայացնել
- Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման համար