
ԿԸՀ-ի կոչը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է կոչ՝ ուղղված հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։
«Հարգելի թեկնածուներ
Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ
2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:
Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,-ասված է հանձնաժողովի կոչում։