2018-2020 թթ. գնված զինամթերքի 80%-ի գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից, քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը գրում է.
«Այսօր Փարաքարում հերթական անգամ հիստերիկացած թուրքին պիտի անդրադառնամ.
Չհամարձակվես ժողովրդին խաբել, այ վիժվածք՝ 2018-ից 2020-ը գնված զինամթերքի 80 տոկոսի գնումների պլանը եւ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ։ Դա էլ չկարողացար անել։ Սելֆիներ անելու համար հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինեցիր առանց հրթիռներ ՍՈՒ-երով։
Ո՞նց ես գիշերները քնում՝ իմանալով, որ մեր զինվորների հարյուրավոր կյանքեր կփրկվեին, եթե քիթդ չխոթեիր բանակաշինության մեջ։ Ու սա միայն այս դրվագով՝ մնացած զոհերն էլ են քո խղճին։
Քոնը լաչառությունն է՝ միշտ հիշի դա։ Վայելի արյունոտ իշխանությանդ վերջին օրերը ու մաքրվի հայոց պատմության էջերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում